«Յուվենտուսը» կարող է խիստ միջոցներ ձեռնարկել հակակորոնավիրուսային կանոնները խախտած ֆուտբոլիստների դեմ:
Թիմի ֆուտբոլիստներ Ուեսթոն Մաքքենին, Արթուրը և Դիբալան մասնակցել էին 20-հոգանոց երեկույթի:
La Stampa-ն գրում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը զայրացած է կատարվածից: Ակումբը կարող է երեք ֆուտբոլիստներին հեռացնել թիմի հետ աշխատանքներից Այդպիսով, նրանք կարող են բաց թողնել «Տորինոյի» հետ դերբին: Խաղը նախատեսված է ապրիլի 3-ին: