TotalFootball.am


02.04.21 14:23

Ագուերոյի տրանսֆերի հիմնական հավակնորդը լոնդոնյան ակումբն է


Հարձակվող Սերխիո Ագուերոն, որը հայտարարել է «Մանչեսթեր Սիթիից» այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին, ցանկանում է մնալ ԱՊԼ-ում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Այդ կապակցությամբ «Չելսին» մտադիր է պայմանագիր ստորագրել արգենտինացու հետ՝ լինելով նրա տրանսֆերի համար մրցավազքում հիմնական ֆավորիտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագուերոյի հետ պայմանագիր կնքելու պատրաստակամություն ունեն «Յուվենտուսն» ու «Ինտերը»: Խոսվում էր նաև «Բարսելոնայի» հետաքրքրության մասին:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ագուերոն «Սիթիի» կազմում 8 խաղ է անցկացրել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6