TotalFootball.am


02.04.21 16:11

Ազարն ու Կրոսը վերսկսել են մարզվել. առջևում «կլասիկոն» ու ՉԼ խաղերն են


Մադրիդի «Ռեալը» առաջիկա խաղերին կարող է կրկին հույս դնել մեկնարկային կազմի երկու ֆուտբոլիստների վրա:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ թիմի կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Տոնի Կրոսը վերսկսել են մարզվել ընդհանուր խմբում: Թիմի գլխավոր մարիզիչ Զինեդին Զիդանը պետք է որոշում կայացնի առաջիկա խաղերին նրանց մասնակցության մասին:

«Էյբարի» հետ ապրիլի 3-ին կայանալիք խաղից հետո նրանց սպասվում են հանդիպումներ «Լիվերպուլի» (ապրիլի 6, 14) և «Բարսելոնայի» (ապրիլի 10) հետ:

Հիշեցնենք՝ Կրոսը վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի ճամբարում և բաց էր թողել որակավորման փուլի բոլոր խաղերը: Ազարը մարտի 13-ին վերադարձել էր խաղադաշտ երկարատև դադարից հետո ու նորից վնասվածք էր ստացել:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6