TotalFootball.am


02.04.21 17:27

Սկանդալային խաղում Ռոնալդուի ավագի թևկապը վաճառվեց


Ավագի թևկապը, որով Կրիշտիանու Ռոնալդուն խաղում էր Սերբիայի դեմ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում, վաճառվել է բարեգործական աճուրդում:

Հիշեցնենք՝ խաղի վերջին վայրկյաններին 36-ամյա հարձակվողը գոլ խփեց, որը չարձանագրվեց: Դրանից հետո զայրացած Ռոնալդուն խոտածածկին նետեց թևկապն ու նախքան եզրափակիչ սուլիչը լքեց խաղադաշտը: Մարզադաշտի աշխատակիցներից մեկը թևկապը վերցրել ու փոխանցել էր բարեգործական աճուրդներ կազմակերպող ֆոնդին:

Թևկապը վաճառվել է 63,8 հազար եվրոյով: Այս մասին հաղորդում է կազմակերպության հիմնադիր Յովան Շիմիչը: Հասույթը կուղղվի Գավրիլո Ջուրջևիչի բուժմանը: 6 ամսական երեխան տառապում է մեջքի մկանների ատրոֆիայով:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6