UFC նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և բացատրել է, թե ինչու է այդպես կարծում:
«Ինձ համար Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի ամբողջ պատմության լավագույնն է: Նա դեռ 2004-ին եզրափակչում էր, երբ պորտուգալացիները Եվրո-ի եզրափակչում պարտվեցին հույներին: 2004-ից մինչև օրս. այս տարի նա առաջատարն է Ա Սերիայի լավագույն ռմբարկուների պայքարում: Նա 16 տարի բարձունքում է ու խաղում է նման մակարդակով», - ասել է Խաբիբը UFC Russia-ին տված հարցազրույցում: