ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին հաղորդում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Այդպիսով, ֆուտբոլիստը կինքնամեկուսանա ու բաց կթողնի առնվազն առաջիկա 2 խաղերը:
Ապրիլի 3-ին ՊՍԺ-ն պետք է Ֆրանսիայի առաջնության շրջանակում խաղա «Լիլի» հետ, իսկ ապրիլի 7-ին՝ ՉԼ քառորդ եզրափակչի շրջանակում կհանդիպի «Բավարիային»: