«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը բացառել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը ՄՅՈւ:
«Եթե ես ՄՅՈւ-ում խաղալուց հետո տեղափոխվեի «Սիթի», ապա ի՞նչ կլիներ իմ հավատարմության հետ: Հավատարմությունը շատ կարևոր է ինձ համար: Ես չեմ սպասում, որ 10 տարի թիմում խաղալուց հետո ֆուտբոլիստը կցանկանա տեղափոխվել մրցակցի կազմ:
Գիտեմ, որ մենք պրոֆեսիոնալներ ենք, բայց եթե դու խաղում ես ՄՅՈւ-ում, ապա չպետք է տեղափոխվես «Սիթի»: Այո, եղել են դեպքեր, երբ այդպիսի տրանսֆեր են կայացել, բայց եթե անկեղծ, ինձ դուր չեն գալիս նման քայլերը»,- Սուլշերը խոսքն է մեջբերել BBC-ն: