Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի պաշտպան Էրիկ Բային վարակվել է կորոնավիրուսով:
«Որոշակի ժամանակ Էրիկը մեզ հետ չի լինի, քանի որ Կոտ Դ Իվուարի հավաքականի ճամբարում վարակվել է կորոնավիրուսով»,- Սուլշերի խոսքն է մեջբերել BBC-ն: