TotalFootball.am


05.04.21 17:32

«Երկրպագուներին խաբել էին». Ռամոսը՝ «Ռեալ» տեղափոխության մանրամասների մասին


«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն իր մասին դոկումենտալ սերիալում, որը նկարահանել է Amazon-ը, պատմել է 2005 թվականին «Սևիլյայից» մադրիդյան ակումբ տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն արժեցել էր 27 միլիոն եվրո: 

«Ամենամեծ սխալը ոչինչ չբացատրելն էր: Ես թույլ էի տվել ուրիշներին՝ իմ փոխարեն պատմել պատմությունը: Իմ տեղափոխությունը «Ռեալ» երկու ակումբների միջև պայմանավորվածության արդյունք էր: Ֆլորենտինո Պերեսն ու Խոսե Մարիա դել Նիդոն նախագահ էին: Ոչ մի հրաժարագնի վճարում, որի մասին խոսում են բոլորը, չի եղել: Այն պատճառով, թե ինչպես հաղորդվեց տեղեկությունը, երկրպագուներն ինձ չեն վերաբերվում այնպես, ինչպես մինչ այդ: Նրանց խաբել էին, և ինձ համար դա ցավալի պահ էր: Ես երբեք չեմ մոռանա այն ցավը, որի միջով անցան իմ մտերիմները: Հիմա նրանք չեն կարող գնալ «Սևիլյայի» մարզադաշտ: Հենց դրա համար էի ես ինձ այդքան քինոտ պահում ինձ գոլերից հետո: Դա արձագանքն էր այն ամենի, ինչ ապրել էր իմ ընտանիքը:

Ես «Ռեալ» տեղափոխվելու մասին որոշում կկայացնեի ևս 1000 անգամ, բայց այլևս երբեք թույլ չէի տա դրա մասին տեղեկացնել այնպես, ինչպես այն ժամանակ», - Ռամոսի խոսքերն է մեջբերել AS-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6