Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը ՉԼ 1/4 եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ խաղի համար: Խաղը կկայանա ապրիլի 6-ին: Իսպանական թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը չի հայտնվել հայտացուցակում:
Դարպասապահներ - Կուրտուա, Լունին, Ալտուբե,
Պաշտպաններ - Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Մենդի,
Կիսապաշտպաններ - Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո, Առիբաս,
Հարձակվողներ - Բենզեմա, Ասենսիո, Վասկես, Վինիսիուս, Դիաս, Ռոդրիգո:
Ազարը մարտի 13-ին երկարատև վերականգնումից հետո վերադարձավ խաղադաշտ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը նորից է վնասվածք ստացել: Մի քանի օր առաջ բելգիացին նորից սկսել է մարզվել: