TotalFootball.am


05.04.21 20:00

Կուման. «Ամեն ինչ կանենք, որ Մեսսին դեռ երկար խաղա այստեղ»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ընդգծել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել Լիոնել Մեսսիին:

«Սա իսկապես շատ կարևոր հարց է, և մենք կներդնենք բոլոր ուժերը, որպեսզի Լեոն «Բարսելոնայում դեռ երկար տարիներ անցկացնի: Բայց հիմա մեր բոլոր մտքերը ոչ թե հաջորդ մրցաշրջանի մասին են, այլ «Վալյադոլիդի» դեմ խաղի: Ապագայի հարցերի ուղղությամբ աշխատում են նախագահն ու նրա մարդիկ:

Ես մի քանի շաբաթ առաջ արդեն ասել եմ, որ մենք կօգտագործենք դադարը նախագահի հետ հանդիպման համար, որպեսզի քննարկենք այս ու հաջորդ մրցաշրջանը: Աշխարհի բոլոր ակումբներում այդպես են անում, բայց հիմա ես ու իմ ֆուտբոլիստները կենտրոնացած ենք առաջիկա խաղերի վրա», - Կումանի խոսքերն է մեջբերել ESPN-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6