Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը իր մասին դոկումենտալ սերիալում հիացմունք է արտահայտել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի նկատմամբ:
«Ես միշտ եղել եմ նրա ֆուտբոլի ու կախարդանքի ֆանատը: Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ էր: Ժամանակը կանցնի, բայց մենք այլևս չենք տեսնի կախարդանքի, օրիգինալության ու գերազանցության նույնպիսի մակարդակ ունեցող ֆուտբոլիստի: Այն ժամանակահատվածում, երբ ես ստիպված էի կանգնեցնել Ռոնալդինյոյին կամ, առնվազն փորձել անել դա, ես հասկացա, որ նրան պետք է սպասել: Չի կարելի նետվել նրա վրա: Նրանից գնդակ խլելը գրեթե անհնար էր», - Ռամոսի խոսքերն է մեջբերել AS-ը: