TotalFootball.am


05.04.21 21:40

[ԱՂԲՅՈՒՐ] Պիռլոն կարող է ապրիլի 7-ից հետո հեռացվել


«Յուվենտուսի» ղեկավարությունը կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյին, եթե «ծեր սինյորան» չհաղթի «Նապոլիին»: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Իտալացու հեռացման դեպքում նրան կփոխարինի օգնական Իգոր Տուդորը, որը թիմը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտ: Հաղորդվում է նաև, որ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին կարող է վերադառնալ ակումբ:

«Յուվենտուսն» ու «Նապոլին» 56-ական միավորով զբաղեցնում են 4-րդ ու 5-րդ հորիզոնականները: «Յուվենտուս» - «Նապոլի» խաղը կկայանա ապրիլի 7-ին:

Հիշեցնենք, որ սա 3-րդ տուրից հետաձգված խաղ է, որին «Նապոլին» ժամանակին չէր ներկայացել: Դրա համար թիմին տեխնիկական պարտություն էր գրանցվել: Ավելի ուշ ակումբը բողոքարկել էր ու շահել բողոքարկումը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6