ՊՍԺ-ի մարզչական շտաբը հրապարակել է թիմի հայտացուցակը ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջին խաղի համար:
Հայտացուցակում տեղ չեն գտել Խուան Բերնատը, Ալեսսանդրո Ֆլորենցին, Մաուրո Իկարդին, Լեյվին Կուզավան, Լեանդրո Պարեդեսն ու Մարկո Վերատտին:
ՊՍԺ-ի հայտացուցակը - Բակկեր, Դագբա, Դիալլո, Դի Մարիա, Դրաքսլեր, Գարբի, Գույե, Էռերա, Կամարա, Քին, Կերեր, Կիմպեմբե, Լետելյե, Մարկինյոս, Մբապե, Նագերա, Նավաս, Նեյմար, Պերեյրա, Պեմբելե, Ռաֆինյա, Ռիկո, Սարաբիա:
«Բավարիա» - ՊՍԺ խաղը կկայանա ապրիլի 7-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: