TotalFootball.am


06.04.21 18:48

Պիռլոն արձագանքել է «Յուվեի» նախագահի ու Ալլեգրիի հանդիպմանը


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն պատասխանել է ակումբի նախագահ Անդրեա Անյելիի ու թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլանո Ալլեգրիի հանդիպման մասին հարցին:

«Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Նախագահն անձամբ է ինձ տեղեկացրել այդ հանդիպման մասին: Նա ու Ալլեգրին ընկերներ են: Ընկերությունը մնում է նաև ֆուտբոլի սահմաններից դուրս: Դա նույնն է, որ ես ճաշեի Պաոլո Մալդինիի հետ, իսկ հաջորդ օրը դա մատուցեին այնպես, ասես նա ցանկանում է ինձ տեսնել «Միլանի» ղեկին:

Մարդիկ ընկերություն են անում՝ անկախ ֆուտբոլից, դրանք միանգամայն նորմալ բաներ են», - Պիռլոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6