TotalFootball.am


06.04.21 19:44

Ֆլիկը նշել է «Բավարիայի» առավելությունը ՊՍԺ-ի նկատմամբ


«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ՉԼ քառորդ եզրափակչում ՊՍԺ-ի հետ առաջին խաղի սպասելիքներից: Հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 7-ին:

«Ինչ վերաբերում է անցած տարվա ՉԼ եզրափակչին, սա այլ խաղ է, ՊՍԺ-ն այլ թիմ ունի և այլ մարզիչ: Բայց ընդհանուր առմամբ, անցած եզրափակչից այդքան էլ շատ բան չի փոխվել: Մենք պետք է կազմակերպված խաղանք, երբ գնդակը մեզ մոտ է: Գնդակը կորցնելու դեպքում արագ անցնենք պրեսինգի: Ինչ վերաբերում է գրոհներին. ուզում ենք խաղալ մի քիչ ավելի վստահ ու վճռական, քան «ՌԲ Լեյպցիգի» հետ խաղում:

Անցած եզրափակչում Մանուել Նոյերը փայլուն խաղաց: Արդյոք դա կլինի՞ ՊՍԺ-ի հարձակվողների մտքում: Չգիտեմ: Բայց դարպասում ունենալ համաշխարհային մակարդակի դարպասապահ՝ մեր առավելությունն է», - Ֆլիկի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6