TotalFootball.am


06.04.21 19:58

Մխիթարյանն ու Սմոլինգը, հավանաբար, բաց կթողնեն «Այաքսի» հետ խաղը


Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում «Ռոման» կմրցի «Այաքսի» հետ: Թիմերի միջև առաջին խաղը նախատեսված է ապրիլի 8-ին, Ամստերդամի «Յոհան Կրուիֆ Արենա» մարզդաշտում: 

«Գայլերն» այս խաղին մոտենում են կադրային կորուստներով: Ֆոնսեկան, հնարավոր է, չկարողանա այդ խաղում հույս դնել Հենրիխ Մխիթարյանի և Քրիս Սմոլինգի վրա:

Այսօր՝ ապրիլի 6-ին, ֆուտբոլիստները կրկին մարզվել են անհատական ծրագրով՝ ընդհանուր թիմից առանձին: Սակայն նշվում է, որ նրանց վիճակը զգալիորեն ավելի լավ է: Ապրիլի 7-ին կայանալիք մարզումը կլինի վճռորոշ՝ հասկանալու համար՝ արդյոք Մխիթարյանն ու Սմոլինգը կարո՞ղ են հայտնվել «Այաքսի» դեմ խաղի հայտացուցակում, թե՞ ոչ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6