TotalFootball.am


06.04.21 20:19

«Խելացի ու պատասխանատու մարդ». «Նապոլիի» նախագահը կիսել է Գվարդիոլայի կարծիքը


«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը աջակցել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը քննադատել էր ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին թիմերի խաղային օրացույցերի ծանրաբեռնվածության համար:

«Ես լիովին համաձայն եմ Գվարդիոլայի խոսքերի հետ: Չի կարելի անտեսել ազգային առաջնություններն ու նրանց երկրպագուներին: Պեպ Գվարդիոլան ըստ էության ասում է. «Չափազանց շատ են խաղերը, ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն սպանում են ֆուտբոլիստներին»:

Ես ասում եմ այդ մասին այն պահից ի վեր, ինչ եկել եմ ֆուտբոլային աշխարհ: Վերջապես հայտնվեց խելացի ու պատասխանատու մարդ: Շնորհակալություն, Գվարդիոլա´», - գրել է Դե Լաուրենտիսը «Թվիթերի» իր էջում:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6