TotalFootball.am


06.04.21 22:11

Պոչետինո. «ՊՍԺ-ն Մյունխեն է եկել հաղթանակի համար»


ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծիք է հայտնել ՉԼ քառորդ եզրափակչում «Բավարիայի» հետ կայանալիք խաղի մասին: 

«Փլեյ-օֆֆի խաղերում չի կարելի որևէ թիմի հաշվից դուրս թողնել: Մենք խաղում ենք Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնների հետ: Մենք հարգում ենք նրանց, բայց հավատում ենք մեր ուժերին: ՊՍԺ-ն Մյունխեն է եկել հաղթանակի համար:

«Բավարիան» շատ լավ կազմակերպված թիմ է: Նրանց հարձակման գծի խաղացողներն ունակ են իրենց անհատական վարպետությամբ հաղթելու խաղը: Մենք պետք է ճիշտ բալանս գտնենք ու զգույշ խաղանք՝ չկորցնելով գնդակը վտանգավոր գոտիներում:

Նեյմարի ու Մբապեի մասին շատ են խոսում, բայց մեկնարկային կազմում ես ընդգրկում եմ 11 հոգու, որոնց վստահում եմ հաղթանակի համար անհրաժեշտ աշխատանքի կատարումը:

Անցած տարի մենք «Բավարիայի» հետ խաղացել ենք եզրափակչում: Այս անգամ ամեն ինչ այլ է, մեզ սպասում է երկխաղյա դիմակայություն: Հարցը վրեժը չէ, մեզ մարտահրավեր է սպասվում: «Բավարիայի» պես ուժեղ թիմին հաղթելը միշտ մարտահրավեր է», - Պոչետինոյի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6