Իսպանական Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղից առաջ «Բարասելոնայի» ֆուտբոլիստները թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին խորհրդանշական նվեր են տվել ակումբի կազմում ռեկորդային քանակով խաղերի առթիվ:
Նվերը դարձել է «Բարսելոնայի» 2004/2005 մրցաշրջանի մարզաշապիկը, որով Մեսսին նորամուտն էր նշել «կապտանռնագույնների» հիմնական թիմում: Մարզաշապիկի վրա կատալոնական ակումբի համեմատաբար ամենանշանավոր խաղացողների ստորագրություններն են:
Լեոն մարզաշապիկի հետ նկարվել է նախ թիմակիցների, ապա իր ընտանիքի ընկերակցությամբ:
Մարտի 21-ին, «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում, Լիոնել Մեսսին գերազանցեց Չավիի ռեկորդը և 769 խաղով դարձավ կատալոնական ակումբում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը:
Proud of you, daddy! pic.twitter.com/Gg0hSarPZG
— FC Barcelona (@FCBarcelona) April 5, 2021