Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: Դաշտի տերերից դուբլ ձևակերպեց Վինիսիուսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ասենսիոն: Հյուրերից միակ գոլը խփեց Սալահը:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Դաշտի տերերից աչքի ընկան Դե Բրույնեն և Ֆոդենը, իսկ դորտմունդցիների միակ գոլը խփեց Ռոյսը: