Ապրիլի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Ռոման» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կմրցի «Այաքսի» հետ:
«Գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հայտնվել թիմի հայտացուցակում: Ինչպես տեղեկացնում է Forza Roma-ն, այսօր հայ ֆուտբոլիստը նորից բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի՝ պատրաստ է արդյոք վաղվա խաղին, թե ոչ:
«Ռոմայում» փորձում են արագացնել Մխիթարյանի վերականգնումը: