TotalFootball.am


07.04.21 16:29

Հայտնի է «էլ կլասիկոյի» մրցավարը


Հայտնի է, թե ով կլինի իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի գլխավոր մրցավարը:

Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 8-ին, սակայն, ըստ Marca-ի տեղեկությունների՝ «էլ կլասիկոն» կսպասարկի Մատեու Լաոսը, որն այսօր՝ ապրիլի 7-ին, պետք է վարի «Բավարիա» - ՊՍԺ խաղը ՉԼ քառորդ եզրափակչում: VAR-ի պատասխանատուն կլինի Սոտո Գրադոն:

Նշվում է, որ ի սկզբանե «էլ կլասիկոն» պետք է դատեր Դե Բուրգոս Բենգոեչեան, իսկ այլընտրանքային տարբերակը Մունուերա Մոնտերոն էր: Սակայն արդյունքում մրցավարական կոմիտեն փոխել է որոշումը:

«Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կկայանա ապրիլի 10-ին, Մադրիդի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6