«Լիվերպուլի» ֆուտբոլիստները սոցցանցերում հարձակման են ենթարկվել «Ռեալից» ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում կրած պարտությունից հետո (1-3):
Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու կիսապաշտպան Նաբի Կեյտայի՝ «Ինստագրամի» գրառումների տակ հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ՝ կապիկի տեսքով էմոձիներ: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ Facebook-ը, որին պատկանում է «Ինստագրամը», արդեն հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ «սերուցքայինների» երկրորդ գոլի մեղավորը՝ գլխով գնդակը նետելով Մարկո Ասենսիոյի վրա: Իր հերթին Կեյտան անհաջող խաղի համար փոխարինվեց դեռևս առաջին կեսի վերջնամասում: