TotalFootball.am


07.04.21 19:25

Սուարեսը վնասվածք է ստացել ու բաց կթողնի մրցաշրջանի վճռորոշ հատվածը


Մադրիդի «Ատլետիկոն» զրկվել է հարձակվող Լուիս Սուարեսից մրցաշրջանի վճռորոշ փուլից առաջ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Այսօր՝ ապրիլի 7-ին, 34-ամյա ֆուտբոլիստը դիսկոմֆորտ է զգացել ու ստիպված է եղել վաղաժամ ավարտել մարզումը: Ավելի ուշ նա հետազոտվել է, որի արդյունքում մկանային վնասվածք է հայտնաբերվել: Սպասվում է, որ Սուարեսը 3 շաբաթ բաց կթողնի:

Մադրիդյան ակումբի բժշկական շտաբում հաշվարկում են, որ ուրուգվայցին շարք կվերադառնա մայիսի 2-ին՝ «Էլչեի» հետ նախատեսված արտագնա խաղում: Այդպիսով՝ Սուարեսը բաց կթողնի Պրիմերայի 4 խաղ՝ «Բետիսի», «Էյբարի», «Ուեսկայի» և «Աթլետիկի» հետ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6