«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ «Չելսի»: Լոնդոնյան ակումբը մտադիր է ամռանը թոփ-մակարդակի կենտրոնական հարձակվողի ձեռք բերել:
27-ամյա Լուկակուն Ռոման Աբրամովիչի շորթ-լիսթում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ «կապույտները» պատրաստ են ավելի քան 100 միլիոն եվրո առաջարկել իրենց նախկին ֆուտբոլիստի համար: Բելգիացին Լոնդոնում խաղացել է 2011-ից 2014 թվականներին:
Լուկակուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», որը փոխարինող է փնտրում Սերխիո Ագուերոյի համար: