Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Ռումիյի Վալերը» հյուրընկալելիս 4-0 հաշվով հաղթել է «Լը-Պյուի Ֆուտ 43»-ին:
Այդպիսով, Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնի ակումբը դուրս է եկել երկրի Գավաթի քառորդ եզրափակիչ փուլ:
1/8 եզրափակչի մյուս խաղում «Սեդանը» մրցել է «Աժեի» հետ: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ «Անժեի»:
Քառորդ եզրափակչում են նաև ՊՍԺ-ն ու «Մոնակոն»: Երկրի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է: