«Յուվենտուսը» մրցեց «Նապոլիի» հետ Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում:
Թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը՝ խփելով Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում իր 25-րդ գոլը:
Ինչպես հաղորդում է Stats Foot-ը՝ 36-ամյա պորտուգալացին դարձավ եվրոպական թոփ-5 լիգաներում երկրորդ խաղացողը, որին հաջողվում է հասնել այդ նշակետին:
Ավելի վաղ 25 գոլի սահմանը հատել էր «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը Բունդեսլիգայի 25 խաղում 35 գոլ է խփել: