Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն առաջին կեսից հետո հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթում է «Բավարիային»:
Ֆրանսիական ակումբի կազմում աչքի են ընկել Մբապեն և Մարկինյոսը, դաշտի տերերի դեռևս միակ գոլը խփել է Չուպո Մոտինգը:
Օրվա մյուս խաղում «Չելսին» նոմինալ հյուրի կարգավիճակում՝ Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում ընթացող խաղի առաջին կեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է «Պորտուին»: Միակ գոլը խփել է Մաունտը: