Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» 2:0 հաշվով հաղթեց «Պորտուին»:
Լոնդոնյան ակումբի կազմում աչքի ընկան Մեյսոն Մաունտն ու Բեն Չիլվելը:
Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Բավարիային»:
Հյուրերի կազմում աչքի ընկան Մարկինյոսն ու Մբապպեն, որը դարձավ դուբլի հեղինակ:
Դաշտի տերերից աչքի ընկան Թոմաս Մյուլերը և Էրիկ Մաքսիմ Չուպո Մոտինգը: