TotalFootball.am


30.07.21 16:15

Արսեն Վենգերը կարող է ազգային հավաքական գլխավորել


 

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Շվեյցարիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Բրիտանացիները, հղում անելով Ցյուրիխում իրենց աղբյուրներին, հավաստիացնում են, որ «զինագործների» նախկին մարզիչը գլխավորում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հավակնորդների ցանկը: Նրանց պետք է մարզիչ, որը կկարողանա հավաքականը դուրս բերել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ:

Շվեյցարացիները, իբր, ցանկացել են Վենգերին հրավիրել դեռ 1995-ին, երբ նա գլխավորում էր «Նագոյա Կամպուսը», սակայն ֆրանսիացին հրաժարվել է խզել ճապոնական ակումբի հետ պայմանագիրը: Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալից» հեռացել է 2018 թվականին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13