TotalFootball.am


30.07.21 17:21

Հայտնի է` Ռեշֆորդը քանի ամիս բաց կթողնի վիրահատությունից հետո


«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ուսի վիրահատության կենթարկվի։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։   Վիրահատությունը կկատարվի հաջորդ շաբաթ։ Ըստ աղբյուրի տեղեկությունների` Ռեշֆորդը մոտ 3 ամիս բաց կթողնի։
Հինգշաբթի օրն անգլիացին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ ու նրան հայտնել իր ցանկությունը` լուծել խնդիրը, որը նոյեմբերից իրեն խանգարում է խաղալ։ Ֆուտբոլիստը վնասել էր ձախ ուսի մկանն ու այդ ժամանակից ի վեր խաղում էր ցավազրկողներով։
Անցած մրցաշրջանում Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում 57 խաղի է մասնակցել` դառնալով 21 գոլի 15 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ուսի վիրահատության կենթարկվի։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։   

Վիրահատությունը կկատարվի հաջորդ շաբաթ։ Ըստ աղբյուրի տեղեկությունների` Ռեշֆորդը մոտ 3 ամիս բաց կթողնի։

Հինգշաբթի օրն անգլիացին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ ու նրան հայտնել իր ցանկությունը` լուծել խնդիրը, որը նոյեմբերից իրեն խանգարում է խաղալ։ Ֆուտբոլիստը վնասել էր ձախ ուսի մկանն ու այդ ժամանակից ի վեր խաղում էր ցավազրկողներով։

Անցած մրցաշրջանում Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում 57 խաղի է մասնակցել` դառնալով 21 գոլի 15 գոլային փոխանցման հեղինակ։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13