TotalFootball.am


31.07.21 15:23

Մխիթարյան. «Այդ մասին չեմ կարող խոսել, դա գաղտնիք է»


«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում խոսել է այս օրերին ընթացող հավաքի մասին: 

- Հենրիխ, ինչպե՞ս է ընթանում հավաքը: 

- Մենք լավ ենք աշխատում և փորձում ենք անել այն ամենը, ինչ մեզնից պահանջում է գլխավոր մարզիչը: Աշխատում ենք խաղային այն օղակների վրա, որտեղ նախկինում լավ չէինք գործում: 

- Կոնկրետ ինչի՞ վրա: 

- Ոչ, դա չեմ կարող ասել: Դա գաղտնիք է (ծիծաղում է,- խմբ): 

- Մոուրինյուի շնորհիվ «Ռոման» հաղթանակների հույսեր է ձեռք բերել...

- Իմ նպատակը միշտ հաղթելն է, ինչ մրցաշար էլ որ լինի: Ես երբեք չեմ խաղացել իմ հաճույքի համար: Կարիերայի ավարտից հետո բացի տիտղոսներից, ոչինչ չեք ունենա: Մենք ուզում ենք, որպեսզի հաղթանակները մնան պատմության մեջ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13