TotalFootball.am


31.07.21 17:51

Մխիթարյանը Ռայոլայի մասին. «Նա ոչ միայն գործակալ է, այլ նաև ընկեր»


«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր գործակալ Մինո Ռայոլայի մասին: 

- Դուք ընտրել եք Մինո Ռայոլային՝ ամենաազդեցիկ ֆուտբոլային գործակալներից մեկին: Նա մե՞ծ դեր է խաղացել ձեր՝ «Ռոմայում» մնալու որոշումը կայացնելու մեջ: 

- Նա ոչ միայն գործակալ է, այլ նաև ընկեր: Ես նրան ճանաչում եմ 2013 թվականից, երբ դեռ «Շախտյորում» էի և ցանկանում էի հեռանալ: Նա ինձ օգնեց տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Նա ուրախ եմ, երբ իր ֆուտբոլիստների մոտ ամեն ինչ կարգին է և նրանք խաղում են: Երբ որևէ մեկը ցանկանում է հեռանալ թիմից, նա օգնում է: 

Գուցե դա դուր չի գալիս սպորտային տնօրեններին, քանի որ Ռայոլան միշտ փորձում է բարձր աշխատավարձ ապահովել իր հաճախորդների համար: Կարծում եմ՝ նա գիտի, թե ինչպես պետք է աշխատել»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել Corriere dello Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13