TotalFootball.am


04.08.21 02:20

Ռայլի. «ԱՊԼ-ում ֆուտբոլիստների եղունգների ու քթի պատճառով խաղից դուրս իրավիճակներ այլևս չեն լինի»


Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում կփոխվի VAR-ի միջամտությամբ խաղից դուրս վիճակի արձանագրման մեթոդը: 

«Ուզում ենք այնպիսի մեթոդ կիրառել, որի շնորհիվ ֆուտբոլիստները լավագույնս կդրսևորեն իրենց դաշտում: 

Դա նշանակում է, որ VAR-ն այլևս չի խառնվի այն իրավիճակներին, որտեղ կանոնների խախտումն աննշան է, իսկ թույլատրելիի սահմանը նախորդ մրցաշրջանների համեմատ ավելի կմեծանա: 

Մենք առավելություն ենք տվել հարձակվող ֆուտբոլիստին: Խաղից դուրսի արձանագրման մեթոդը նույնն է, ինչ նախորդ տարի, սակայն հիմա գծերն ավելի հաստ կլինեն: 

Կարելի է ասել, որ մենք կվերադարձնենք այն 20 գոլերը, որոնք նախորդ մրցաշրջանում չեղարկվել են աննշան խաղից դուրսի պատճառով: 

Այնպես որ, ֆուտբոլիստների եղունգների ու քթերի պատճառով խաղից դուրս իրավիճակներ այլևս չեն լինի»,- հայտնել է ԱՊԼ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Մայք Ռայլին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13