TotalFootball.am


11.09.21 11:22

Իբրահիմովիչ․ «Ինձ համարում եմ աշխարհում լավագույնը, իսկ խաղային որակներով չեմ զիջում Մեսսիին և Ռոնալդուին»


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ 

«Եթե խոսենք խաղային որակների մասին, ապա ես չեմ զիջում նրանց։ Եթե խոսքը տիտղոսների մասին է, ապա այո, ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում։

Բայց ես չեմ հասկանում,  թե ինչպես եք դուք որոշում լավագույնին։ Մեկ խաղացողը չի կարող լավը լինել, եթե թիմն այդպիսին չէ։

Ոչ թե ինձ չի հերիքում «Ոսկե գնդակը», այլ հակառակը։ Ես ինձ համարում եմ աշխարհում լավագույնը։ Բայց ճիշտ չեմ համարում, երբ համեմատում են ֆուտբոլիստներին։ Յուրաքանչյուր խաղացել է իր սերունդում, տարբեր թիմակիցների հետ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր պատմությունն ունի»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Goal-ը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13