TotalFootball.am


17.09.21 20:55

«Շերիֆի» մարզիչ․ «Լեգիոներների լիմիտը օգուտ չի բերի որևէ լիգայի»


Մոլդավական «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը խոսել է ազգային առաջնություններում օտարերկրացի ֆուտբոլիստների քանակի սահմանափակման մասին։ 

«Ես եկա «Շերիֆ», երբ լիմիտը վերացրեցին։ Չեմ ուզում վիրավորել մոլդովացի ֆուտբոլիստներին, բայց հենց լիմիտի չեղարկման շնորհիվ էլ մենք կարողացանք լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Լիմիտը օգուտ չի տա որևէ լիգայի՝ Մոլդովային, Ռուսաստանին, Ուկրաինային, Ղազախստանին։ Եթե ուզում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ապա պետք է հրաժարվել լիմիտից։ Տեղացի խաղացողները պետք է զգան իրենց կարևորությունը։ Նրանք պետք է ոչ միայն կազմում լինեն և տեղ զբաղեցնեն, այլ ապացուցեն, որ արժանի են դրան։ Յուրաքանչյուր մարզիչ մեկնարկային կազմում տեղ կհատկացնի այն ֆուտբոլիստին, որն ավելի շատ է աշխատում և արժանի է դրան։ Իսկ լիմիտի պատճառով, ստիպված որոշ խաղացողների դուրս ես բերում մեկնարկային կազմում։ Դա խնդիր է»,- Վերնիդուբի խոսքն է մեջբերել Sportsdaily-ին։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13