TotalFootball.am


28.09.21 21:48

Խոակին Կապառոս․ «Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն»


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ հայտնել է, որ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։ 

Հիշեցնենք, որ իսպանական «Կադիսում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 

«Վստահաբար կարող եմ ասել, որ կլինեն նաև այլ խաղացողներ, որոնք կտեղափոխվեն Իսպանիայի առաջնություն։ Կա ևս մեկ ֆուտբոլիստ Հայաստանի հավաքականից, որը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն, բայց նա պետք է ավելի լավ խաղա հավաքականի կազմում։ Նրա անունը հայտնել չեմ կարող։ Ընդհանուր առմամբ, որքան լավ խաղա հավաքականը, այդքան ավելի հեշտ կլինի ֆուտբոլիստների համար այնտեղ տեղափոխվել»,- ասել է Կապառոսը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13