TotalFootball.am


07.10.21 12:08

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ու TotoGaming-ը կշարունակեն համագործակցությունը


«Արարատ» ֆուտբոլային ակումբն ու TotoGaming-ը կշարունակեն համագործակցությունը։ 

Հոկտեմբերի 6-ին Digitain ընկերության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանն ու TotoGaming-ի մարկետինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանն իրենց ստորագրությունները դրեցին նոր պայմանագրի տակ։ Այսպիսով, TotoGaming-ը կշարունակի մնալ  «Արարատի» տիտղոսային հովանավորը։

Մեծ ռեսուրսներ՝ հայրենական սպորտի համար

 TotoGaming-ի մարկետինգի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նշեց, որ կազմակերպությունում շատ գոհ են համատեղ աշխատանքի արդյունքներից, ինչն էլ հանդիսացել է դրա երկարաձգման դրդապատճառը․

«Արարատի» համար հաջող տարի էր։ Դե իսկ թիմի հաջողությունն արդեն մեր հաջողությունն է։ Գավաթը նվաճեցին, այս տարի էլ սպասում ենք երկրի չեմպիոնության։ Ավելի քան ոգևորված ենք շարունակելու չեմպիոնական ուղին։ Սպասում ենք նոր ձեռքբերումների։ Եվրոպայում նույնպես հաջողություններ ենք ունենալու։ 

 

Ցանկանում ենք՝ բոլորը տեսնեն, որ մենք պատրաստակամ ենք ներդնելու պատկառելի ֆինանսական և ինչու չէ՝ աշխատանքային ռեսուրսներ բարձր գաղափարի, այս դեպքում՝ հայրենական սպորտի զարգացման մեջ, սա հայտարարում եմ ամենայն անկեղծությամբ»,- ասել է Թերեզա Թոքմաջյանը։

 Առանց բիզնեսի հետ համագործակցության՝ զարգացումն անհնար է

Խոսքով հանդես եկավ նաև «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը․ «Մեր երկրում լավ մշակույթ է ձևավորվում, երբ բիզնեսն ու կոմերցիոն ընկերությունները համագործակցում են հայկական սպորտի հետ։ Առանց դրա անհնար է պատկերացնել սպորտի և ֆուտբոլի զարգացումը։ Մենք դա տեսել ենք ամբողջ աշխարհի օրինակով։ Շատ հաճելի է, որ այս համագործակցությունը շարունակական է։ «Արարատը» նախորդ մրցաշրջանի ընթացքում ցույց տվեց, որ ցանկանում է վերականգնել երբեմնի փառքը և այս մրցաշրջանում ևս փորձելու ենք հուսախաբ չանել Հայաստանի ամենասիրված և ամենամեծ պատմություն ունեցող ակումբի երկրպագուներին»,- նշել է նա։ 

 

Դավիթ Մանոյանը՝ TotoGaming-ի դեսպան

Նոր համագործակցության շրջանակներում «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կլինի TotoGaming-ի դեսպանը և իր մասնակցությունը կունենա երկու գործընկեր կազմակերպությունների կողմից անցկացվելիք սոցիալական և սպորտի մասսայականացմանը ուղղված միջոցառումների ժամանակ․ 

 

«Ուրախ եմ, որ Արարատի և TotoGaming-ի նոր համագործակցության մի մասն եմ կազմում: Այս ընկերությունը մեծ դեր ունի հայկական սպորտում: Նրանք տեղյակ են հայկական ֆուտբոլային ակումբների խնդիրներից ու փորձում են աջակցել և ակումբների հետ միասին լուծումներ գտնել, իսկ այս համագործակցությունը հենց այդ օրինակներից մեկն է»,- ասել է ճանաչված ֆուտբոլիստը։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13