TotalFootball.am


08.10.21 13:34

Լապորտա․ «Կումանն արժանի է վստահության․ նա «Բարսայի» լեգենդն է»


«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է, թե ինչու թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի հեռացվել զբաղեցրած պաշտոնից։

««Բարսայի» բոլոր երկրպագուները՝ ներառյալ Կումանը, հիասթափված են արդյունքներից։ Նախագահը պետք է վերլուծի իրավիճակն ու որոշում կայացնի։ Եվ ես, լսելով ինձ հավատարիմ մարդկանց, որոշեցի, որ պետք է գործեմ այնպես, ինչպես Ռայկարդի դեպքում։

Կումանն արժանի է վստահության։ Առաջին հերթին նրա համար, որ նա «Բարսելոնայի» երկրպագուն է և սիրում է այս ակումբը։ Դա երևում է, երբ շփվում ես նրա հետ։ Նա ակումբի լեգենդն է։

Ես հարցրեցի Կումանին․ «Դու հավատում ես այս թիմին»։ Նա պատասխանեց․«Իհարկե, բայց պետք է սպասել մինչև վնասվածք ունեցողները վերադառնան»։

Ես տեսա տղամարդու, որը ցանկանում է շարունակել»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13