TotalFootball.am


05.11.21 12:37

Մոուրինյուն՝ «Բուդե Գլիմտի» դեմ խաղի մասին․ «Մեր օգտին 2 մաքուր 11 մետրանոց չնշանակեցին»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բուդե Գլիմտի» հետ խաղի գլխավոր մրցավարին։ 

«Հաշիվը 2։2 է և դա իրականությունն է, բայց մենք պետք է 2 անգամ 11 մետրանոց իրացնեինք։ Մրցակիցը 2 հարված է կատարել դարպասին և 2 գոլ խփել։ Մենք 2 գոլ ենք խփել և 2 11 մետրանոց էլ չենք ստացել։

Չգիտեմ, գուցե ՈՒԵՖԱ-ն վատ մրցավարների է նշանակում այս մրցաշարի խաղերի համար։ Ես ոչինչ չեմ ասել Նորվեգիայում կայացած խաղի մրցավարի մասին։ Այնտեղ մենք պարտվեցինք 1։6 հաշվով»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13