TotalFootball.am


13.11.21 21:36

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի հավաքականում իր ապագայի մասին


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ 2022-ի ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման և իր ապագայի մասին։ 

«Այսպիսի խաղերից հետո ֆուտբոլիստներն իրենք են իրենց մոտիվացնում, քանի որ առաջինը հենց իրենք են հիասթափված արդյունքից։ Կզրուցենք խաղացողների հետ, որպեսզի հոգեպես պատրաստ լինեն, քանի որ Գերմանիայի դեմ բավականին դժվար խաղ է սպասվում։

Կապ չունի, որ մի քանի առաջատարներ Գերմանիայի կազմում բացակայելու են։ Այս թիմում շատ են որակյալ խաղացողները։

Հրաժարականի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Մենք քննարկել ենք մեր ապագա ծրագրերը»,- ասել է Կապառոսը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13