TotalFootball.am


15.11.21 21:22

Մխիթարյան․ «Ես փողի համար չէի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»»


Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակատվածի մասին։ 

- Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Ձեզ մեղադրում էին, որ այդ քայլին եք գնացել փողի համար։ 

- Շատ հիմարություններ են ասվել այդ շրջանում։ Մենք ակումբի հետ միասին ենք կայացրել այդ որոշում։ Երբ իմացա ՄՅՈւ-ի հետաքրքրության մասին, տվեցի իմ համաձայնությունը։ Ես երազում էի խաղալ Անգլիայում։ 

Ասում են, որ ես դա արել եմ միայն փողի համար։ Հիմարություն․․ Ես ֆուտբոլում փողի համար չեմ, այլապես կխաղայի Ռուսաստանում։ 

Ես երջանիկ էի Դորտմունդում, բայց երբեմն ստիպված ես լինում բարդ որոշումներ կայացնել,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել Sport1-ը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13