«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի երիտասարդ հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանի մասին։ 18-ամյա ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ «Գայլերը» հաղթել էին «Ջենոային», իսկ առաջին գոլի գոլային փոխանցումը կատարել էր Մխիթարյանը։
«Նա չպետք է կորցնի գլուխը։ Դա ամենակարևորն է, քանի որ նա ընդամենը 18 տարեկան է։ Նա պետք է շարունակի աշխատել և կատարելագործվել։ Նա պետք է հասկանա, որ անհրաժեշտ է պայքարել, օգնել թիմին։ Մենք բոլորս պայքարում ենք թիմի համար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել Football Italia-ն։