«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է «Матч ТВ»-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվել են «Զենիթը» և «Կրասնոդարը»։
Նշվում է, որ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին անձամբ է կապ հաստատել Մխիթարյանի հետ և առաջարկել նրան տեղափոխվել «Կրասնոդար»։ Սակայն Մխիթարյանը հրաժարվել է նշելով, որ փոքր երեխա ունի և չի ցանկանում այս պահին հեռու տեղափոխվել։
Հաղորդվում է, որ Մխիթարյանը մերժել է նաև «Զենիթին», իսկ «Սպարտակը» չի հետաքրքրվում ֆուտբոլիստի ծառայություններով։