TotalFootball.am


29.11.21 22:36

Ռոնալդուն մեղադրել է France Football-ի գլխավոր խմբագրին ստի մեջ


«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամի իր էջում գրառում է կատարել և բացատրել, թե ինչու ներկա չի լինելու «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ 

«Այսօրվա արդյունքը բացատրում է Պասկալ Ֆերեի (France Football-ի գլխավոր խմբագիրը,- խմբ․) հայտարարությունը, որը նա արել էր մեկ շաբաթ առաջ նշելով, որ իմ միակ նպատակն է կարիերաս ավարտել ավելի շատ «Ոսկե գնդակներ» նվաճելով, քան Լեո Մեսսին։

Պասկալ Ֆերեն ստել է՝ օգտագործելով իմ անունը, որպեսզի ինքն ու այն պարաբերականը, որտեղ նա աշխատում է, ավելի շատ լուսաբանվեն։

Անթույլատրել է, երբ մարդը, որը պատասխանատու է այսպիսի հեղինակավոր մրցանակը հանձնելուն, ստում է և չի հարգում նրան, որը միշտ հարգանքով է վերաբերվել France Football-ին և «Ոսկե գնդակին»։

Եվ այսօր նա նորից ստել է նշելով, որ ես բացակայելու եմ կարանտինի պատճառով։ Դա նույնպես սուտ է։ 

Ես միշտ ցանկանում եմ շնորհավորել նրանց, որոնք հաղթում են մարզական որակների և արդար խաղի շնորհիվ։ Ես միշտ հետևողական եմ եղել այս երևույթներին և երբեք որևէ մեկի դեմ չեմ։ Ես միշտ հաղթում եմ իմ և այն ակումբների համար, որտեղ խաղում եմ։

Իմ կարիերայի ամենամեծ նպատակը միջազգային և ակումբային մակարդակում տիտղոսներ նվաճելն է։ Ես ցանկանում եմ իմ անունը թողնել պատմության մեջ ոսկե տառերով։

Իմ ուշադրությունը կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ խաղիվրա»,- գրել է Ռոնալդուն։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13