TotalFootball.am


30.11.21 00:06

Լևանդովսկին՝ տարվա լավագույն հարձակվող, Պեդրին՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ


«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր մրցանակ է ստացել France Football-ի կողմից։ 

33-ամյա ֆուտբոլիստը ստացել է տարվա լավագույն հարձակվողի մրցանակը։ France Football-ն այս տարի առաջին անգամ է հանձնում այս մրցանակը։ Դրան արժանանալու է այն ֆուտբոլիստը, որը տվյալ տարում ակումբում և հավաքականի կազմում ամենաշատ գոլն է խփել։ 

2021 թվականին Լևանդովսկին 64 գոլի հեղինակ է դարձել։ Ռոնալդուն խփել է 42, իսկ Մեսսին՝ 41 գոլ։ 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ստացել է Ռայմոն Կոպայի անվան տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13