TotalFootball.am


01.01.22 18:29

[ՎԻԴԵՈ] «Ման․Սիթին» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ


Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ 

Դաշտի տերերի կազմում 31-րդ րոպեին հաշիվը բացեց Բուկայո Սական։ 57-րդ րոպեին Ռիհադ Մահրեզը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 

3 րոպեի ընթացքում Գաբրիելը 2 դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ 

Հանդիպման վերջնամասում հյուրերին հաղթանակ պարգևեց Ռոդրին։ «Մանչեսթեր Սիթին» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

«Արսենալը» 35 միավորով 4-րդ տեղում է։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13