TotalFootball.am


06.01.22 23:32

[ՎԻԴԵՈ] «Միլանը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային»


Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Ռոմային»։ 

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Մեսիասն ու Ռաֆայել Լեաուն։ 

Հյուրերից միակ գոլը խփեց Տեմի Աբրահամը։ 74-րդ րոպեին դաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Ռիկ Կարսդորպը, իսկ խաղավերջում՝ Ջանլուկա Մանչինին։ Զլատան Իբրահիմովիչը հանդիպման վերջնամասում չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոցը։ 

«Միլանը» 45 միավորով 2-րդ տեղում է։ «Ռոման» 32 միավորով 7-րդն է։ 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13