TotalFootball.am


08.01.22 22:00

Մելիքբեկյան․ «Մեր նպատակն է պայքարել ԵՎՐՈ 2024-ի ուղեգրի համար»


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իսպանական Marca պարբերականի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի և հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին։ 


- Ո՞րն է Ձեր զարգացման ուղին Հայաստանի հավաքականի համար:

-Հիմա մենք լուրջ ինստիտուցիոնալ փոփոխությունների միջով ենք անցնում։ Ես իշխանության եմ եկել 2019 թվականի վերջին, իսկ մինչ այդ մեկ տարի եղել եմ գլխավոր քարտուղար։ Կարևոր է կապված լինել մեր ազգային հավաքականի իսպանական մարզչական շտաբի հետ, որն առանցքային դեր է խաղում մեր տեխնիկական մասնագետների զարգացման և պատրաստման գործում։


Մենք Իսպանիայից բազմաթիվ մասնագետներ ենք բերել տարբեր ոլորտներից, ոչ միայն մարզիչների, քանի որ 2019 թվականին պայմանագիր ենք կնքել Խինես Մելենդեսի հետ, որը աշխատել է Իսպանիայի տարբեր հավաքականներում և մեծ փորձ ունեցող մարդ է։ Նա, որպես տեխնիկական տնօրեն, սկսեց կառուցողական որոշումներ կայացնել։

- Ինչպիսի՞ն է հայկական ֆուտբոլի վիճակը:

Երկու տարվա ընթացքում մենք ունեցանք մեր պատմության լավագույն շարքերից մեկը, երբ անպարտելի էինք 9 խաղ: Մենք Ազգերի լիգայի C խմբում էինք, հաղթեցինք այն և բարձրացանք B դիվիզիոն: Բացի այդ, մենք ԱԱ 2022-ի ընտրական փուլը սկսեցինք  Լիխտենշտեյնին (0-1), Իսլանդիային (2-0) և Ռումինիային (2-0): 3-2) հաղթելով: Ի վերջո, մենք զբաղեցրինք չորրորդ տեղը, բայց մոտ էինք աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին: Սա մեզ համար կծառայի որպես փորձ՝ շարունակելու կառուցել մեր ապագան: Մենք մեծ ներդրումներ ենք կատարում նաև ֆուտզալի և կանանց ֆուտբոլի մեջ: Դա շատ կարևոր է։ 


- Ձեր նպատակը ԵՎՐՈ-ն է, թե՞ աշխարհի առաջնությունը։

Նպատակը Եվրո 2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարելն է։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է։ Հայաստանի նման փոքր երկրի համար դժվար է լինելու, բայց սա է մեր նպատակը, և մենք աշխատում ենք դրան հասնելու համար։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13